ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Թուրքիան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, ոչ իրավաչափ է համարում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարություններով է հանդես եկել: Դրանք ոչ իրավաչափ, պատմությանը հակասող խոսքեր են: Մեզ դրանք վշտացրել են»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա հայտարարել է, թե «այդ հարցերը պետք է լուծեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»:
--00--ԱԹ