ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Միացյալ Նահանգների վարչակազմը հավանություն չի տվել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին իր զենքով հարվածներ հասցնելուն․ այդ դիրքորոշումը չի փոխվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ մամուլի ասուլիսում։
Վերջերս Բայդենը փոխել էր իր դիրքորոշումը և թույլ էր տվել, որ Կիևն ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածներ հասցնի ռուսական թիրախներին ուկրաինական Խարկովի մարզի մերձակայքում, որտեղ վերջերս ինտենսիվ մարտեր են ընթանում։
«Խելամիտ է այն, որ Ուկրաինան կարողանա ոչնչացնել կամ հակազդել այն ամենին, ինչը գալիս է այդ սահմանով։ Հեռահար զենքերի առումով մենք մեր դիրքորոշումը չենք փոխել», - ասել է ԱՄՆ ղեկավարը։
Օրեր առաջ Գերմանիան ևս հայտարարել էր, որ գերմանական զենքը կարող է օգտագործվել Խարկովի մարզի շրջանում Ռուսաստանի Դաշնության հարձակումներից պաշտպանվելու համար:
Բայդենի և Զելենսկիի հանդիպումը տեղի է ունեցել Իտալիայում G7-ի գագաթնաժողովի ընթացքում․ կողմերը 10 տարով պաշտպանական համագործակցության համաձայնագիր են կնքել։
--00—ԼՀ