ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ՝ ապրիլի 28-ին, ժամը՝ 11-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստ կհրավիրվի։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից:
Նիստի օրակարգում ներառված են «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
--00--ԱԹ