ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի համար հասկանալի ու ընդունելի չէ ընդդիմադիրների այն թերահավատությունը, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որին «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է վարչապետի թեկնածու (բայց ըստ խորհրդարանական ընդդիմադիրների հետ ձեռք բերված պայմանավորվածության վարչապետ չի ընտրվելու), իմքայլականները կարող են վարչապետ ընտրել ու տապալել հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
24News-ի հետ զրույցում նշեց՝ ընդդիմադիրների թերահավատության տակ փաստական հենք չի տեսնում։
Անդրադառնալով իշխող թիմից եկող ազդակներին, թե ատելության մթնոլորտի ահագնացման մեջ մեղավոր են ընդդիմադիրները, պատգամավորը հարց տվեց. «Իսկ ի՞նչ են առաջարկում «ազգի փրկիչները», այդ մթնոլորտի վերացման համար ի՞նչ են անում: Ատելությանն ատելությամբ են հակադրվում, դա՞ է դեղատոմսը»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ