ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
«Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել»,- այս մասին Ազգային ժողովում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի սահմանների պաշտպանությունն այժմ իրականացվում է հայ-ռուսկան համատեղ զորախմբի ուժերով ու ջանքերով։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ գաղտնիք չէ, որ «Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազան երկու նոր հենակետ է հիմանդրել ու դրա հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի ու, ընդհանրապես, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար»,-նշեց Փաշինյանը։
--0--ԿԿ