ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Իմքայլական նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Լոնդոնում ընթացող Մեծ Յոթնյակի երկրների ԱԳՆ-ների հանդիպմանը
«Ի թիվս տարբեր խնդիրների՝ քննարկվելու է նաև ռուս ընդդիմադիրներից մեկի հանդեպ 2020 թ. օգոստոսին, մեջբերում՝ «քիմիական զենքի օգտագործման և «նովիչոկ» նյութով նրա թունավորման հարցը» (մեջբարման ավարտ)։
Մի կողմ դնենք, թե ամենից շատ ովքեր էին հետաքրքրված այդ գործչի թունավորմամբ, և ով ինչ ստացավ այդ գործողությունից։
Արձանագրենք, որ, փաստորեն, միջազգային հանրությունը առավել մեծ ուշադրություն է դարձնում մեկ մարդու թունավորման փորձին (որից, ի դեպ, ոչ ոք չի մահացել), քան 44-օրյա Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակչության հանդեպ քիմիական զենքի բազմակի և բացահայտ օգտագործմանը (զոհերի թիվը դեռ պարզ չէ)։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հումանիստական արժեքների և մարդու իրավունքների մասին։
Ուղղակի պետք է ուժեղ լինել և պայքարել սեփական իրավունքների համար»,-գրել է Ջուլֆալակյանը։
--00—ԼՄ