ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Արցախի Մարտունի քաղաքի բնակիչները պատրաստ են մինչև վերջին շունչը պայքարել՝ պաշտպանելով Գարեգին Նժդեհի արձանը: Այս մասին հայտնում է Infoteka24-ը՝ ներկայացնելով լուսանկար, որտեղ երևում է հուշարձանը՝ վրան գրառում.
«Արձանը վերցնողին կխփենք»:
Լուսանկարը կայքին տրամադրել են մարտունեցիները:
Նշենք, որ այսօր սոցիալական ցանցերում լուր էր տարածվել, թե Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժվում է: Դա, սակայն, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հերքել է:
--00--ԱԹ