ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան այսօր մեկնարկող երկօրյա այցի ժամանակ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախարար Լավրովի երկօրյա այցն աշխատանքային է։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպելու է ՀՀ վարչապետի հետ, բանակցություններ է վարելու ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։
Հիշեցնենք, որ ամսի 10-11-ին էլ նա կայցելի Բաքու։
--0--ԿԿ