ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել իր նախկին պաշտպանյալին։
«Նիկոլ Վովայի Փաշինյանի 25.04.2021թ ՀՀ նախագահի կողմից թիվ ՆՀ-80-Ա հրամանագիրը հրապարակելու պահից ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին», - ասվում է գործի նկարագրությունում։
Աթանեսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ճանաչել ապրիլի 25-ին ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը։
Հայցը մակագրվել է Գրիգոր Առաքելյանին։
--00—ՄՀ