ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Ադրբեջանի Զագաթալայում տեղակայված զորամասում ինքնասպան է եղել Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Իբրահիմ Դուլիևը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Արազ Մամեդովը։
Ռազմական դատախազությունը քննում է 2003թ. ծնված զինծառայողի ինքնասպանության դեպքը։
--00—ՄՀ