ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Գազայի հատվածում պաղեստինցի զինյալների և իսրայելական զինված ուժերի մահացու փոխհրաձգությունը զգալիորեն սրվել է. ՄԱԿ-ը վախենում է «լայնամասշտաբ պատերազմից», գրում է BBC-ն։
Վերջին 38 ժամում ավելի քան 1000 հրթիռ է արձակվել պաղեստինցի գրոհայինների ուղղությամբ, մեծ մասը՝ Թել Ավիվում։ Թել Ավիվի մերձակայքում գտնվող Լոդ քաղաքը հայտնվել է արտակարգ դրության մեջ:
Իսրայելը ևս մահացու ավիահարվածներ է հասցրել Գազայի տարածքում՝ քանդելով 2 աշտարակային բլոկներ:
BBC-ն նաև հայտնում է, որ 6 իսրայելցի է մահացել, իսկ Գազայում առնվազն 43 պաղեստինցի, այդ թվում՝ 13 երեխա։
Աղբյուրը հիշեցնում է նաև, որ մարտերը հաջորդում են շաբաթներ շարունակվող լարվածության աճին, որն առաջացել է իսրայելցի ոստիկանության և պաղեստինցի ցուցարարների բուռն բախումներից հետո Երուսաղեմի այն հատվածում, որը սուրբ է թե՛ մահմեդականների, թե՛ հրեաների համար:
Արձագանքելով Իսայելում տեղի ունեցող դեպքերին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, բայց Պաղեստինի ժողովուրդը ևս ունի ապահովության և անվտանգության իրավունք:
--00—ԼՄ