ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Գազայի հատվածին մարտի 18-ի գիշերը Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 170 երեխա։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը:
Նշվում է, որ 404 մահացածների թվում կա ավելի քան 170 երեխա և ավելի քան 80 կին։ Փրկարարական խմբերն ու շտապօգնության մեքենաները չեն կարողացել հասնել տուժածների զգալի մասին՝ սարքավորումների, վառելիքի և ծանր տեխնիկայի բացակայության պատճառով։
--00—ՅՄ