Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հրադադարի մեկնարկից ի վեր 116 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

TASS_64639244

Հունվարի 19-ից հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Գազայի հատվածում առնվազն 116 մարդ է զոհվել, ավելի քան 490-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Գազայի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ առավոտից Գազայի հատվածի հիվանդանոցներում ստացվել են անկլավի տարբեր շրջանների իսրայելական գնդակոծությունների հետեւանքով չորս զոհվածի և վեց վիրավորի դիեր։ «Հրադադարի հաստատումից ի վեր մահացածների ընդհանուր թիվը 116 է, վիրավորվել է ավելի քան 490 մարդ»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ