ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Մարտակերտի Հդերք գյուղի միջնակարգ դպրոցում անցկացրել են «Առանց սահմանների ժողովուրդների բարեկամություն» ուսումնական ակցիա:
Միջին և ավագ դասարանների ավելի քան 100 աշակերտ է մասնակցել ակցիայի, որը տեղի է ունեցել ինտերակտիվ դասի տեսքով: Սկզբում խաղաղապահներն աշակերտներին պատմել են Ռուսաստանի Դաշնության ազգային մշակույթների բազմազանության և առանձնահատկությունների մասին: Իսկ դպրոցի աշակերտներն իրենց զեկույցները նվիրել են Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակվող ժողովուրդների ազգային մշակութային արժեքների խնդիրներին: Բացի այդ, երեխաները և ռուս խաղաղապահները մտքեր են փոխանակել Երկիր մոլորակի վրա խաղաղություն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ:
«Մեր աշակերտները միշտ ուրախանում են, երբ ասում ենք, որ հյուրեր ունենք: Անկեղծ ասած, դուք խաղաղապահներ մեր վահանն ու պաշտպանությունն եք: Եթե դուք այստեղ եք, ուրեմն մենք պաշտպանված ենք», - ասել է ուսումնական գործընթացի ղեկավար Նոնա Վերդյանը:
--00—ՄՀ