ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Թուրքիան Երուսաղեմին աջակցություն կցուցաբերի այն նույն վճռականությամբ, ինչպես Ադրբեջանին էր աջակցում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության կիրառած ճնշումից: Իսրայելը հատել է բոլոր սահմանները: Մենք որքան վճռական աջակցում էինք Ադրբեջանի պայքարին, նույն զգացողությամբ սկսում ենք գործել պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների դեմ: Գործում ենք նույն վճռականությամբ, որով պաշտպանում էինք մեր սիրիական սահմանը», - ասել է Էրդողանը հեռուստաուղերձում:
--00--ԱԹ