ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Աստվածահայտնության տոնի առթիվ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից նվեր է ստացել:
Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապտ Բաղդասարյանը:
Պաղեստինի նախագահը Երուսաղեմի հայոց պատրիարքին ընդունել է հունվարի 18-ին և նրան նվիրել թանկարժեք քարերից պատրաստված Սուրբ Հարության տաճարի նկարը: