ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը, հայտարարել է, թե կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել: Նա, սակայն, չի մանրամասնել` ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը:
«Նստեցին, հանգիստ սկսեցին պայմանավորվել, թե ինչպես կարելի է այս իրավիճակը լիցքաթափել, մեզ խնդրեցին աջակցել: Մեր զինվորականները համապատասխան աջակցությունը ցուցաբերեցին, պայմանավորվածությունը ձեռք բերվեց: Ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ այս` ամեն դեպքում հանգիստ կարգավորված հարցում հույզերը թեժացնեն»,- ասել է նա:.
--00--ԱԹ