ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Դեկտեմբերի 22-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ՝ շեշտը դնելով Անդրկովկասում տիրող իրավիճակի վրա՝ հաշվի առնելով տարածաշրջանի երկրների հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Անդրադարձ է կատարվել ռուս-թուրքական համագործակցության որոշակի ասպեկտներին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցին։
--00--ԼՀ