Հասել ենք այն օրվան, որ ղեկավարությունը Հայրենիքը տեսնում է այնտեղ, որտեղ մարդ է ապրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Քաղաքական

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որքան ճիգեր ես գործադրում մի պահ քեզ պատկերացնել հայկական այսօրվա իշխանությունների դերում և փորձել մտածել այնպես, ինչպես իրենք են մտածում և գործում մեր տարածաշրջանում ստեղծված ներկա ռազմաքաղաքական իրավիճակում, չի ստացվում…

Չի ստացվում, քանզի նրանց կատարած և կատարվող քայլերի արդյունքում ստեղծված քաոսային դրությունն՝ իր անտրամաբանական ու անորոշ զարգացումներով այնքան է խճճվել, որ դժվար թե, առանց շրջադարձային հանգուցալուծումների, դրանից որևէ մեկը գլուխ հանի…

Հասել ենք այն օրվան, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայրենիքը տեսնում է այնտեղ, որտեղ մարդ է ապրում… Իսկ այն տարածքները, որոնք անբնակ են, նրանց համար ոչ թե Հայրենիքի մաս են, այլ, պարզապես, «ամայի որոշ տարածքներ…» …

Եվ ստեղծված քաոսի գագաէնակետը՝ պարզվում է, որ այդպես են մտածում ոչ միայն, ամենայն հավանականությամբ, բանակում չծառայած պատահականությունները, այլև դատելով տարածված պաշտոնական հաղորդագրությունից, նաև այն կառույցի այսօրվա ղեկավարությունը, որը կոչված է պաշտպանելու երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը…

Հարց.- Այսքանից հետո հնարավո՞ր է մտածել այնպես, ինչպես իրենք են մտածում…»։ 

--00--ԿԿ