ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է՝ Ադրբեջանը սադրում է, որ Հայաստանը գնա ռազմական գործողությունների։ Ըստ նրա՝ ՀՀ ղեկավարությունը հարցի լուծման ճիշտ տարբերակն է ընտրել ՝ բանակցում է։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։
Քաղաքագետի խոսքով՝ պետք է Ադրբեջանի տարածքային հարցը շտապ միջազգային դատարաններում բարձրացնել։
Ընտրություններին ընդառաջ Շիրինյանը դաշինք է կազմել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ղեկավարած քաղաքական ուժի հետ։ Ըստ նրա՝ այս երկու ուժերը գաղափարական նմանություններ ունեն։
Այն կոչվելու է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»։ Նախընտրական ցուցակը կգլխավորի ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, երկրորդ և երրորդ տեղերում կլինեն քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ու մարտի մեկի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։