ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց համացանցում շրջանառվող տեսանյութից, որում ադրբեջանցիները նվաստացնում էին հայ զինծառայողներին:
«Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է երկու ժամ տևած տեսանյութից ընդամենը 3-5 րոպեն, և մարդիկ վերցնում ու հրապարակում են իրենց էջերում, ընդ որում, թաքցնելով, որ սկզբնաղբյուրը ադրբեջանական աղբյուրներն են», - ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ եթե ոմանք պատկերացնում են հակամարտությունները որպես կռիվ կինոյի սցենարով իրականացվող հերոսապատումներ, այդպես երբեք չի լինում, նույնիսկ, ամենահաղթական պատերազմներում: