ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկին քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որտեղ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքներ են կատարվում», - ասվում է հաղորդագրության մեջ:
--00--ԱՀ