ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
ՌԴ-ում Հայաստանի և Հնդկաստանի դեսպանները քննարկել են Երևանի և Նյու Դելիի միջև երկկողմ համագործակցության հարցեր և երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները։
Վաղարշակ Հարությունյանը Փավան Կապուրին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքը 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին, ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը հատել է հումանիտար աղետի սահմանը՝ ըստ էության բացահայտելով խաղաղ բնակչությանը փաստացի պաշարում հայտարարած Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։
--00—ԱՊ