ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Բելգիայում ՀՀ դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է․
«Եվրոպական խորհրդարանի անդամների կողմից հայ գերիների վերաբերյալ բանաձևի՝ ճնշող մեծամասնությամբ ընդունումն ապացույցն է խնդրի համամարդկային նշանակության:
Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանին մարդասիրական այս խնդիրը բարձրաձայնելու գործում մեր կողքին լինելու համար:
Հուսանք, որ մեր համատեղ աշխատանքը կնպաստի բոլոր գերեվարված անձանց անհապաղ ազատմանն ու անվտանգ վերադարձին Հայրենիք՝ վերամիավորվելու իրենց ընտանիքներին»:
--00--ԱՀ