Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

eu7

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Բաքվում պահվող հայ գերիներին ճանաչելու և անհապաղ ազատ արձակելու մասին։

Ադրբեջանը պարտավոր է կատարել իր միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, ասվում է փաստաթղթի տեքստում։

Կեղծ «դատավարությունները» պետք է դադարեցվեն, իսկ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ և անաչառ ուսումնասիրվեն:

«Այս մարդկանց միակ «հանցանքն» այն էր, որ նրանք պաշտպանեցին իրենց հողը, իրենց ժողովրդին և իրենց իրավունքները», - ասել է բանաձևի համահեղինակներից մեկը՝ Մագինա Մեժուկը։

Փաստաթուղթն ընդունվել է 464 կողմ, 115 դեմ, 39 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

--00—ՅՄ