ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես գիտեք, երեկ երեկոյան հանդիպում և պարզաբանումներ ենք պահանջել ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարից:
Առաջարկել ենք այսօր կամ 13:00-ին կամ իրեն հարմար այլ ժամ: Դեռ արձագանք չունենք:
Վերահաստատում եմ մեր պահանջը ու սպասում ԱԳՆ պատասխանին:
Նորություն ունենալու դեպքում բոլորին, այդ թվում՝ մամուլին, լրացուցիչ կտեղեկացնեմ»։
--00--ԱԹ