ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Պաշտոնական Բաքուն կոչով է հանդես եկել՝ դիմելով միջազգային կառույցներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսի ադրբեջանական ծառայությունը: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել «ազդել Երևանի վրա, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ ռևանշիստական տրամադրվածությունից»:
Նա նշել է, թե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, պետք է շարունակի Հայաստանին «համոզել հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ ատելությունից ու ռևանշիզմից», ավելին, Բայրամովի կարծիքով՝ «պետք է օգտագործել կայուն խաղաղության, տարածաշրջանային համագործակցության ու զարգացման այս եզակի հնարավորությունը»:
Խաղաղությունը խախտելու պատասխանատվությունը Բաքուն գցել է միջազգային հանրության վրա: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե «միջազգային խաղացողները պետք է զերծ մնան խաղաղության կառուցման այս փխրուն գործընթացը խախտելուց»:
--00--ԱԹ