ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 21-ին անցկացվել են հրաձգային և մոտոհրաձգային վաշտերի ու մարտկոցների հրամանատարների հավաքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հավաքների մասնակիցները զարգացրել են զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման հմտությունները, ամրապնդել անհատական պատրաստության մակարդակն ու ղեկավար փաստաթղթերի իմացությունը։
--00--ԱԹ