ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Անվտանգության խորհրդի այսօրվա նիստի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացել է մի համազգեստով, որի թևին ՀՀ դրոշը գլխիվայր շրջված է։ Ստացվել է, որ ԱԱԽ նիստին ՀՀ ԱԱԾ ղեկավարը մասնակցել է համազգեստին՝ Կոլումբիայի դրոշ փակցրած։
ԱԱԽ նիստից լուսանկարները հրապարակել է Կառավարության պաշտոնական կայքէջը։
Նշենք նաև, որ Արմեն Աբազյանի համազգեստը քննարկման առարկա է դարձել նաև սոցցանցերում։
Հիշեցնենք, որ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն հանգուցալուծելուն ուղղված գործողությունները։
--00—ՄՀ