ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դռները միշտ պետք է բաց լինեն բոլոր պետությունների համար, այդ թվում՝ Ադրբեջանի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
Ռուդենկոն, ի թիվս այլ հարցերի, նշել է մեկ «դետալ», որը կարող է խանգարել Ադրբեջանին՝ անդամակցելու ՀԱՊԿ-ին: Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ կանոնադրության որոշ կետեր ենթադրում են մասնակից երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ, իսկ պաշտոնական Երևանի և Բաքվի միջև նման փոխգործակցություն չկա:
«Հենց դրանք հաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ դեպքում հարցը կարող է դրվել գործնական մակարդակի վրա», - ընդգծել է Ռուդենկոն:
--00—ԼՄ