ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտապես պատրաստ է հայ-ադրբեջանական սահմանագիծ առաքելություն ուղարկել՝ Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը՝ ՀԱՊԿ ղեկավարության խորհրդակցությունից հետո։
«Ինչ վերաբերվում է կովկասյան տարածաշրջանին, կազմակերպությունը մշտապես պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման ՀՀ անվտանգությունը պաշտպանելու համար», - ասել է նա։
--00—ԱՊ