ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու փրկարարները նշված այգու տարածքում հատնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Գոռ Համբարձումյանի դին՝ կիսաքայքայված վիճակում:
--00—ՄՀ