ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հրամանատարներից, Արցախի հերոս Թաթուլ Կրպեյանի երկնային ծննդյան օրն է:
Ուսումը կիսատ թողած և Արցախի պաշտպանությանը զինվորագրված Կրպեյանին բաժին էր հասել պայքարելու և հերոսանալու առաքելությունը:
Անկախ ծանր իրադրությունից միշտ պետք է հիշել, որ մարդիկ, որոնցից շատերը նահատակվել են, իսկ ոմանք ապրում են մեր կողքին, նույնիսկ անհուսալի թվացող իրավիճակներում կռիվ են տվել ու հաղթել:
Այդպիսին էր Թաթուլ Կրպեյանը և այն բոլոր մեր հայրենակիցները, ովքեր ժամանակին պայքարի դրոշակը վերցրեցին ու իրենց նետեցին ռազմաճակատ:
Հավերժ փառք մեր ընկած հերոսներին»։
--00—ՍՊ