ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու հաստատումն ամերիկյան կողմից արդեն կա, սակայն որոշումը կկայացվի արտահերթ ընտրություններից հետո: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հարցին՝ հաստատումն արդեն կա, մնում է՝ ինքը որոշո՞ւմ կայացնի, Մակունցը դրական է պատասխանել, միաժամանակ հայտնել, որ այս հարցին կանդրադառնան արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:
--00--ԱԹ