ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու «Ստեփանակերտ-Երևան» համագործակցության շրջանակում իրականացվող «ԱՐՑԱԽԻ ԲԱՐԻՔՆԵՐ» խորագիրը կրող ցուցահանդես-տոնավաճառին, որը տեղի կունենա ս. թ. մայիսի 30-ին՝ ժամը 13:00-22:00-ին, «Խաչքարերի պուրակում» (Հանրապետության հրապարակ մետրոյի հարևանությամբ):
Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված կլինեն արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքներն ու ծառայությունները: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչքներ: Առանձին տաղավարներով ներկայացված կլինեն արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները:
--00—ԼՄ