ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվեց անտառատունկ։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Եռաբլուրի հարևանության արդեն տնկված նոր անտառային գոտին։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը ավելի վաղ հաղորդել էր․ «Երևանում այս տարի կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց:
Գարնանային ծառատունկին էլ շուրջ 6000 ծառ կտնկվի՝ 4000-ը «Եռաբլուրում»»։
--00—ՍՊ