ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է:
«Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չտարածել ապատեղեկատվություն և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- հորդորում են մարզպետարանից:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։
ՀՀ ԱԳՆ-ն ևս արձագանքել է միջադեպին՝ խստորեն դատապարտելով այն և պահանջելով 6 հայ գերիների անհապաղ վերադարձ։
--00—ԼՄ