ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Ադրբեջանցիները հարձակվել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի խաղաղ ակցիա իրականացնող մասնակցի վրա, որը պահանջում էր անհապաղ ազատ արձակել հայ գերիներին:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Տոնոյանը: Տուժածը ստացել է մարմնական վնասվածքներ գլխի և ծնոտի հատվածներում: Հիմա նա հիվանդանոցում է:
Ոստիկանության աշխատակիցները հասել են դեպքի վայր և ձերբակալել հայի վրա հարձակված ադրբեջանցիներին:
--00--ԱՀ