Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել գերությունից վերադարձած զինծառայողի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Հասարակական

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ենոք Ավետիսյանն է, Արմավիրի մարզի, Երվանդաշատ համայնքից։ Ենոքը 19 տարեկան է, պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, հոկտեմբերի 24-ին գերի է ընկել եւ մինչեւ դեկտեմբերի 28-ը մնացել Բաքվի բանտում։

Հանդիպեցինք Հաղթանակ զբոսայգում Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված համերգին։ Ենոքը պարում էր Արվամիրի մարզի, Երվանդաշատ համայնքի «Ծովասար» պարային համույթում»։