Շնորհակալ եմ ինձ լսելու և հասկանալու համար. Աննա Հակոբյանը հյունընկալել է զոհվածների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Հասարակական

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընդունելություն եւ հյուրասիրություն է կազմակերպել պատերազմում զոհվածների մայրերի համար: 

«Կանանց մեկամսյակի այս օրը անցկացրեցինք անմահացած մեր հերոսների մայրերի, կանանց, քույրերի, տատիկների հետ միասին։ Շնորհակալ եմ ներկայության, ջերմ խոսքերի, ինձ լսելու եւ հասկանալու համար։ Մենք ենք, որ իրար պետք է ուժ տանք, եւ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։