ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Մայիսի 30-ին, ժամը 02:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մատենադարան»-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվականը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի մոտակայքում «BMW 4» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին և հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 02:20-ին: Այրվել են շարժիչի հատվածը և սրահը (մասամբ)։
--00--ԱԹ