ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, ինչպես նաև անցկացնալ սահմանների խաղաղ դելիմիտացիա։ Այս մասին հայտնում է «Րիա Նովոստի» գործակալությունը։
«Արյունոտ պատերազմից վեց ամիս անց անհրաժեշտ է անցկացնել խորքային աշխատանք կայուն խաղաղություն ապահովելու համար։ Պետք է իրականացնել նաև սահմանների խաղաղ դելիմիտացիա և ռազմագերիների վերամիավորում իրենց ընտանիքների հետ», - նշել է Մակրոնը։
Մակրոնը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը և թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին անցկացնել այնտեղ աշխատանքներ։
--00—ԼՄ