ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Սյունիքի մարզպետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.
«Հունիսի 8-ին Գորիս համայնքում նախընտրական քարոզարշավի ընթացքում Մուրադ Սիմոնյանը ներկայացվել է որպես Տաթև խոշորացված համայնքի ղեկավար, Գոռ Մինասյանը՝ Տաթև բնակավայրի վարչական ղեկավար։ Տեղեկացնում ենք, որ Մուրադ Սիմոնյանի լիազորությունների ժամկետը լրացել է 2021թ․ փետրվարի 22-ին, ու նա տվյալ համայնքի ղեկավարը չէ, այս պահին Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Արթուր Մաթևոսյանն է։
Գոռ Մինասյանն աշխատանքից ազատվել է 2021թ․ մայիսի 25-ին, ներկա պահին Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը Կառլեն Արշակյանն է»։
--00--ԱԹ