ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Տիգրան Արզաքանցյանի շտաբից տեղեկացնում են, որ մի ժամ առաջ Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ՝ համակիրների հետ հանդիպման ընթացքում, բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբերի ղեկավարները։
Դեմոկրատական կուսակցության առաջնորդները` հանգամանքները ճշտելու նպատակով այցելել են Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժին, սակայն ոստիկանությունից մինչ այս պահը որևէ պատասխան չի տրվել։
--00--ԱՀ