ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Կորոնավիրուսի դեմ 108 հավանական պատվաստանյութեր են մշակվում ողջ աշխարհում: Այս մասին ինչպես հայտնում է CNN-ը տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Աղբյուրի հաղորդմամբ դրանցից 8-ը կլինիկական փորձարկումների ենթարկվելու հավանություն են ստացել:
ԱՄՆ-ում մարտի 16-ին Առողջապահության ազգային ինստիտուտը առաջինն է սկսել փորձարկումներ անել մարդկանց վրա: Փորձարկումների է ենթարկվել mRNA-1273 պատվաստանյութը, որն ստեղծել է հայտնի ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը:
Տարբեր գիտական խմբեր աշխարհի մի շարք երկրներում գտնվում են նախակլինիկական փորձարկումների փուլում: Նրանց թվում են Տոկիոյի համալսարանը, Թուլանի համալսարանը, Ալբերտայի համալսարանը և Փիթսբուրգի համալսարանը: Ընդհանուր առմամբ, պատվաստանյութի մշակման ուղղությամբ 100 խումբ է աշխատում՝ ըստ ԱՀԿ-ի: