ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Այսօր մի խումբ քաղաքացիներ կառավարության դիմաց բողոքի ակցիա են արել՝ պահանջելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ակցիայի ժամանակ կառավարաության տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների և ցուցարների միջև հրմշտոց է եղել, երբ ոստիկանները փորձել են բերման ենթարկել ցուցարարներից մեկին։
«Մատս մի՛ ջարդի, մատս մի՛ ջարդի»,-բղավել է բերման ենթարկված ցուցարարներից մեկը։
Արդյունքում մի քանի ցուցարարներ ոստիկանական մեքենաներով բերման են ենթարկվել։ Ակցիան ավարտվել է։
--00—ԼՄ