ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հանրահավաքից, ապա նաև կառավարության շենքի շրջափակումից հետո Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ մինչև ժամը 18:00-ն կսպասեն իմքայլականների արձագանքին, և եթե վերջիններս չներկայանան, իրենք կսկսեն գործողություններ:
«Զուգահեռ՝ այս պահից սկսած, կսկսենք տեղադրել վրաններ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք ուզում են գիշերը մնալ, գիշերեն այստեղ»,-ասել է Իշխան Սաղաթելյանը, ապա հավելել, որ ոստիկանության հետ վրան տեղադրելու պայմանավորվածություն չունեն:
«Պայմանավորվածություն չկա վրան տեղադրելու, էդ մեր ցանկությունն է, պահանջն է, ու որևէ մեկն էլ չի կարող մեզ խանգարել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հանրահավաքի ավարտից հետո Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նաև հայտարարել է, որ մինչև ժամը 18։00-ն ժամանակ են տալիս, որպեսզի «Իմ քայլը» խմբակցության պատվիրակությունով ներկայանալ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։
--00—ԼՄ