ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի զրուցարանում տեղի է ունեցել ծեծկռտուք, իսկ, ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են իրականացրել քարոզարշավի: Կուսակցության անդամները մոտեցել են նշված հասցեի հարակից հատվածում գտնվող զրուցարանին և զրուցել բնակիչների հետ: Բնակիչները դժգոհել են Նիկոլ Փաշինյանից հնչեցրել են կարծիքներ, որոնց հակադարձել են ՔՊ քարոզարշավի մասնակիցները: Զրուցարանի բնակիչները ասել են՝ հեռացե՛ք ու պատռել են բուկլետները, որտեղից էլ սկսվել է վեճը, բանը հասել է բռունցքներին, և զրուցարանում սկսվել է մեծ ծեծկռտուք: Իրավիճակը անքան է թեժացել, որ գործին խառնվել են իրավապահները, և զրուցարանից բերման են ենթարկվել բնակիչներից Գևորգ Գևորգյանը, Ավետիք Բարսեղյանը, Սերոբ Սարգսյանը: Բակում վիճակն այնքան թեժ է եղել, որ դեպքի վայր է շտապել Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը:
Դեպքի փաստով ՀՀ քր. օր. 149.1 հոդ. 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրգործ, և գործը ուղարկվել է ՀՀ քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:
--00—ԼՄ