ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Հունիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմանում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mercedes GL և Mercedes C Class մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբուրի՝ բախման հետևանքով «Mercedes C»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից երկուսին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
--00—ԼՄ