ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արտյոմ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Կարեն Հ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «Ford Transit»-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Ford Transit»-ի վարորդ Կարեն Հ․-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների կողմից 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը ամբողջովին պատված է եղել մերկասառույցով և ճանապարհն սպասարկող ընկերությունը աշխատանքներ չի կատարել այն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։
--00--ԱՀ